Արմինֆո. Կառավարության մայիսի 18-ի որոշմամբ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հարցը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում:
Գրիգորյանը Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Նա մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականի հունիսից: