Արմինֆո.Արա Բաբլոյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
Արա Բաբլոյանի թեկնածության օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցող 100 պատգամավորից 88-ը: «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանի թեկնածության օգտին քվեարկել է 12 պատգամավոր:
Նշենք, որ քվարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 100-ը: