Արմինֆո. «Հայաստան-Թուրքա. երկխոսության ուղիների որոնում» միջազգային գիտաժողովը կազմակերպվել է բարդ մթնոլորտում: Այդ մասին մայիսի 18-ին գիտաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լորենցը:
Նրա խոսքով, միջոցառումը կազմակերպվել է՝ Թուրքիայում արտակարգ իրավիճակի և հայ-ադրբեջանական դիմակայության սրման, «քառօրյա» պատերազմի լույսի ներքո: «Քաղաքական լանդշաֆտն այնքան էլ նպաստավոր չէ հայ-թուրական հարաբերությունների կարգավորման համար, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչ է անում ԵՄ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: «Ուզում եմ ասել որ եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Թուրքիան պետք է բացեր Հայաստանի հետ սահմանները: Սակայն, դա արդեն անցյալում է: Բայց այսօր Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը, կարծում եմ, փոխգործակցության նոր հեռանկարներ կբացի»,- եզրափակել է դիվանագետը:
Նշենք, որ Հայաստան-Թուրքա. երկխոսության ուղիների որոնում» միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից՝ ԵՄ աջակցությամբ, «Աջակցություն Հյաաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի նպատակն է՝ ստեղծել մտքերի փոխանակման և երկխոսության հարթակ Հայաստանում, Թուրքիայում և դրանից դուրս բնակվող հետազոտողների, ուսանողների, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 40 փորձագետ Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: