Արմինֆո. Ալլահշուքյուր Փաշազադեի հետ Գարեգին Բ-ի նոր հանդիպումը կլինի բոլոր նախորդների ստույգ պատճենը` առանց որևէ գործնական արդյունքի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի հայտնի կոնֆլիկտաբան պատմական գիտությունների թեկնածու Արիֆ Յունուսովը:
Ամենայն հայոց Գարիեգին Բ կաթողիկոսը և Ադրբեջանի մահմեդականների հոգևոր առաջնորդ շեյխ ուլ իսլան Ալլահշուքյուր Փաշազադեն մտադիր են մոտ ժամանակներս հանդիպել Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ` Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար: Հոգևոր առաջնորդների հանդիպման օրն ու ժամկետներն առայժմ հայտնի չեն:
«Նման ձևաչափ գոյություն ունի հակամարտության սկզբից ի վեր, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ Վազգեն Ա-ի և Ալլահշուքյուր Փաշազադեի առաջին հանդիպումը կայացել էր 1988 թվականի մայիսի 4-ին Դոնի Ռոստովում և ավարտվել էր թշնամական կողմերին ուղղված կոչով, որը ներառում էր հակամարտության խաղաղ կարգավորման պահանջ: Դրանից հետո նման հանդիպումներ բազմիցս են անցկացվել և միշտ ավարտվել են հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ ավանդական ստանդարտ հայտարարություններով», - նշել է նա:
Ընդ որում, Յունուսովի գնահատմամբ, «խաղաղարար» Փաշազադեն 25 տարուց ավելի լիովին օգտագործում է հակահայկական ռազմաշունչ, ռազմատենչ և այլատյաց հռետորաբանություն: Իսկ հանգուցյալ Վազգեն Ա-ն ադրբեջանցիների հիշողության մեջ մնաց ել է որպես Ղարաբաղում արյունալի հրդհի հրահրողներից մեկը: Կոնֆլիկտաբանը Փաշազադեին գնահատում է ոչ թե որպես ռազմատենչ կամ խաղաղարար, այլ` որպես պետական պաշտոնյա, որը հանդիպումների ժամանակ հեշտությամբ խաղարար հայտարարություններ է անում, իսկ Բաքվում հանդես է բալիս արդեն ռազմաշունչ և այլատյաց հայտարարություններով:
Յունուսովի կարծիքով, խնդիրն այստեղ ոչ թե Փաշազադեի անձն է, այլ բուն ձևաչափը, երբ հանդիպում են պաշտոնական հոգևոր առաջնորդները, այլ ոչ թե` իրական, ժողովրդական առաջնորդները: Նրա գնահատգմամբ, ադրբեջանցիներն ավելի քան քննադատաբար են վերաբերվում Փաշազադեի, Գարեգին Բ-ի և Կիրիլի բանակցային ունակություննոերին:
«Իհարկե, եթե նրանք կարողանային լուծել թեկուզ մեկ խնդիր, նրանց նկատմամբ վերաբերմունքը կարող էր փոխվել: Սակայն, նրանց նախորդ հանդիպումները ոչինչ չեն կարողացել լուծել. ոչ դիպուկահարների հետ քաշման, ոչ գերիների փոխանակման, ոչ փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների խնդիրը: Ուստի ծրագրված հանդիպումը ես գնահատում եմ որպես նախորդների ստույգ պատճեն` առանց որևէ գործնական արդյունքի», - ամփոփելէ Յունուսովը: