Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017 10:33
Նաիրա Բադալյան

Ադրբեջանի ԶՈՒ հաստոցավոր հակատանկային նռնականետ, Դ-44 տիպի հրանոթ և ականանետ են կիրառել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

Ադրբեջանի ԶՈՒ հաստոցավոր հակատանկային նռնականետ, Դ-44 տիպի հրանոթ և ականանետ են կիրառել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

Արմինֆո. Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18 արկ) և 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Բ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3224

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի