Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի խոսնակը կլինի Արա Բաբլոյանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Իսկ երկու փոխխոսնակների պաշտոններում ամենայն հավանականությամբ կլինեն`ինքը և արդարադատության նախկին նախարար, Արփինե Հովհաննիսյանը:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Ծառուկյան» դաշինքից փոխխոսնակ կլինի ընդդիմության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: