Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել և որոշվել է 6-րդ գումարման Ազգային ժողովում այդ քաղաքական ուժից պաշտոնների հարցը:
Քաղխորհրդի որոշման համաձայն՝ դաշինքից փոխխոսնակ կլինի պատգամավոր Միքայել Մելքումանը: «Ծառուկյան» դաշինքի նույնանուն խմբակցությունը կգլխավորի վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դաշինքին խորհրդարանում բաժին կհասնի երեք հանձնաժողով՝ եվրաինտեգրման հանձնաժողովը կշարունակի գլխավորել Նաիրա Զոհրաբյանը, գիտության և կրթության հարցերի հանձնաժողովը Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, գյուղատնտեսության և բնապահպանութան հարցերի հանձնաժողովը՝ Վարդան Բոստանջյանը:
Դեռ պարզ չէ այն 8 պատգամավորի ճակատագիրը, ովքեր, Ծառուկյանի կամքին հակառակ, որոշել են հետ կանչել իրենց անունից ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: