Արմինֆո. ԼՂՀ ՊԲ-ն հակառակորդի դեմ պատժիչ գործողությունների տեսագրություն է հրապարակել:
«Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ»,- ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության՝ ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ: Տեսագրությանը կարելի է ծանոթանալ https://www.youtube.com/watch?v=XoXqTRULlFo հղումով: