Արմինֆո. Անկախ այն բանից, թե արդյոք1992 թվականին Արցախի, Հաայստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի շուրջ համաձայնագիրը կատարվում է, այն կանխարգելում է լիածավալ պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի վերջին սադրանքներին և հայկական «Օսա» ԶՀՀ ոչնչացմանն առնչվող ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` նախկին նախարարը կարծիք է հայտնել, որ այդ գործողությունները եղել են նախապես մտահղացված: «Ադրբեջանն ունի ռազմավարություն և մարտավարություն: Բաքվի ռազմավարությունը հանգեցվում է հայկական կողմին նոր, Ադրբեջանի շահերից բխող հաշտության պայմանագրի ստորագրում հարկադրելուն, իսկ մարտավարությունը հակամարտության տարածքում վախի մթնոլորտի ստեղծումն է: Այդպիսով` նրանք հույս ունեն, որ նոր պայմանագիրը կստեղծի նոր քաղաքական պայմաններ հակամարտությունն Ադրբեջանի օգտին լուծելու համար», - պարզաբանել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներն Ադրբեջանն ակտիվություն է դրսևորում ղարաբաղյան հակամարտության գոտում` էլ ավելի ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը: Բաքուն նաև գնդակծում է հայ-ադրբեջանական սահմանը, խաղաղ գյուղերը: Ադրբեջանի գնդակոծության տակ էր հայտնվել «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի մեքենան, վիրավորում էր ստացել օպերատորներից մեկը: Իսկ օրերս ադրբեջանական ԶՈՒ ոչնչացրել էին հայկական Օսա» ԶՀՀ: