Արմինֆո. «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարել է Ազգային դիմադրության շարժում ստեղծելու մտադրության մասին:
Նա կոչ է արել հասարակայնության լայն շերտերին, այդ թվում ՝ սփյուռքի ներկայացուցիչներին, համախմբվել այդ շարժման շուրջ, որի նպատակը ներկայիս «ոչ լեգիտիմ իշխանության» տապալումն է և երկրում բարեփոխումների անցկացումը՝ սփյուռքի ներկայացուցիչներին համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք տրամադրելով:
Նա նաև փաստել է, որ Հայաստանում՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, քաղաքական մոնոպոլիա և անօրինականություն է տիրում, որոնք պետք է կարճ ժամկետներում վերացվեն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ