Արմինֆո. Երեկ երեկոյան հայկական «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը հակառակորդի կողմից գնդակոծման է ենթարկվել Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում նկարահանումների ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Շանթ» հեռուստաընկերությունը, հակառակորդը նկարահանող խմբի մեքենան գնդակոծել է խոշոր տրամաչափի զենքից: Գնդակոծության արդյունքում վիրավորվել է հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը: