Արմինֆո. Ֆրանսիան շատ է կարևորում Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար կապերի զարգացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, Հայաստանի և Թուրքիայի գործարարների հանդիպման ընթացքում: Նշենք, որ մայիսի 2-ին Երևանում, ԵՄ և կալիֆորնիական Angel Labs ընկերության ֆինանսական աջակցությամբ,
կայացավ հայ-թուրքական բիզնես-ֆորումը, որը կոչված է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները բիզնեսի միջոցով: Միջոցառման կազմակերպիչն է նաև Թուրքիայի տնտեսական զարգացման հետազոտությունների հիմնադրամը:
Ֆրանսիական դեսպանի կարծիքով, տնտեսական ասպեկտը կարևոր գործոն են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում: «Առևտուրը և տնտեսությունը պետք է դառնան այդ հարաբերությունների առաջնահերթ ուղղությունը»,-հայտարարեօլ է դեսպանը:
Angel Labs ընկերության թուրքական ծագումով ներկայացուցիչ Թուղջե Էրգյուլը նույնպես հայտարարել է երկու երկրների միջև հարաբերությունների «սառույցը ջարդելու» մասին, գործարար համագորճծակցության միրջոցով: «Սթարթափների աշխարհը – փոփոխությունների աշխարհ է, դա գլոբալ լեզու է, որի միջոցով կարելի է սկսել երկխոսությունը»,-նշել է նա:
«Հանրային լրագրության ակումբ» կազմակերպության նախագահ Սեդա Մուրադյանը պատմել է «բիզնես հրեշտակների» համատեղ ցանցի ստեղծման պլանների մասին, որն ուղղված կլինի սկսնակ ձեռներեցներին օգնելուն: «Հենվելով միջոզգային փորձի վրա, նա կարծիք է հայտնել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում «բիզնես հրեշտակները» պակաս դեր չեն խաղացել բանկերի և վենչուրային ընկերությունների պրոբլեմներ լուծման հարցում: Մեր նպատակն այդ փորձի փոխանցումն է հայ-թուրքական հարաբերություններին, ինչը կարող է նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը»,-ասել է Ս.Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին FAST հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology) հայտարարեց Կոնսուլտատիվ խորհրդի ձևավորման և գործող գործադիր տնօրենի նշանակման մասին «Մեր հիմնական նպատակը պետական և մասնավոր հատվածի, լայն հանրության և վերնախավի, Հայաստանի քաղաքացիների, սփյուռքի և մյուս երկրների մեր գործընկերների, դոնորների և միջազգային կազմակերպությունների
միավորումն է, որպեսզի Հայաստանը համատեղ ջանքերով վերածվի առաջատար հետազոտական հանգույցների մեկն աշխարհում (R & D)» - ասել է IDeA համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: FAST հիմնադրամի ստեղծման մտադրության մասին առաջին անգամ նա հայտարարեց 2016 թվականի հուլիսին, նշելով, որ հիմնադրամն ուղղված կլինի «զարգացման միջավայրի զարգացմանը Հայաստանի, ինչպես նաև հայկական և միջազգային հանրության գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսների միավորմանը»: FAST-ի հիմնադիրներն են` Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, IDeA հիմնադրամի անունից, Մեսրոպ Արամյանը`«ԱՅԲ» և «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտի ձեռներեց Արթուր Ալավերդյանը: FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում տեխնոլոգիական առաջընթաց արձանագրելու համար, մասնավորապես, ՏՏ և համակարգչային գիտության, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջադեմ ինժեներական և արտադրական տեխնոլոգիաների ոլորտներում: Հիմնադրամի գործունեությունը կունենա չորս ուղղություն`կրթություն, հետազոտություններ, սթարթափներ և արտադրություն: Յուրաքանչյուր ուղղության համար կձևավորվի Փորձագիտական խորհուրդ: Նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչև $ 15 մլն: Հիմնադրամի հիմնադիրները կձեռնարկեն գլոբալ ֆանդռայզինգային քարոզարշավ, հինգ տարում մինչև $ 250 մլն ներգրավելու նպատակով: