Արմինֆո.Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Թուրքիայից բանջարեղենի ներկրման արգելքի առկայությունը: Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
«Թուրքական ապրանքների ներկրման օրենսդրական արգելք չկա: Պարզապես, անվտանգության նկատառումներով, Հայաստանի մաքսային սահմանին թուրքական ծագում ունեցող արտադրանքը ավելի խիստ վերահսկողության է ենթարկվում», - հայտարարել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ արդեն մի քանի օր արգելվում է Բագրատաշենի մաքսատնով Թուրքիայից որոշ անվանումների արտադրանքի ներկրումը Հայաստան: Հաղորդումների համաձայն, նման որոշում է կայացրել ՍԱՊԾ: