Արմինֆո. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը, հակառակ սպասումներին, այսօր այդպես էլ չի ներկայացել ԵԽԽՎ Բյուրոյի նիստին, որում պետք է քննարկվեր նրա պաշտոնանկության հարցը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, Ագրամունտի դե-ֆակտո իմփիչմենտի որոշման մեջ առաջին կետով քաղաքական անվստահություն է հայտվում նրան: Երկրորդ կետով, նրա խոսքով, նշվում է, որ Ագրամունտը կորցրել է Վեհաժողովի քաղաքական բոլոր խմբակցոթյունների շրջանում վստահությունը: Երրորդ կետի համաձայն՝ նա զրկվոմ է որևէ կերպ ԵԽԽՎ-ն ներկայացնելու կամ որևէ այց կատարելու, որևէ հանդիպման ներկա գտնվելու կամ ԵԽԽՎ-ի անունից հանդես գալու հնարավորությունից:
Վերջին կետում նշվում է. «Մենք՝ ԵԺԿ խմբակցությունը, կայացրել ենք քաղաքական որոշում ստեղծված իրավիճակում մայիսի 14-ին Պրահայում անցկացնել նիստ՝ որոշելու Պեդրո Ագրամունտի ճակատագիրը, ով իրեն դրել է Սադամ Հուսեյնի և Մուհամադ Քադաֆիի տեղը, ինչպես նաև այդ առնչությամբ մեր հետագա քայլերը»:
Նա նշել է, որ մեկ բան ակնհայտ է, որ եթե Պեդրո Ագրամունտը շարունակի համառել և չներկայացնի հրաժարականի դիմու՝ շարունակելով ստվեր գցել ամբողջ կազմակերպության և ԵԺԿ-ի վրա, ապա այդ կառույցներն ստիպված կլինեն հեռացնել նրան իր պաշտոնից: «ԵԽԽՎ կուլուարներում «նախաձեռնություն» կա. լավ տարբերակ չունենալու պատճառով՝ համոզել Պեդրո Ագրամունտի ընտանիքին, որ չընդունեն իրեն Իսպանիայում»,- հայտարարել է Սամվել Ֆարմանյանը: Պատգամավորի խոսքով, Ագրամուտի պահվածքը քաղաքական խայտառակություն է, որը ստվեր է գցում ԵԽԽՎ և ԵԺԿ հեղինակության վրա:
«Մինչ Պրահայում տեղի ունենալիք ԵԺԿ քաղաքական խմբի արտահերթ նիստը, Բրյուսելում տեղի կունենա ԵԺԿ համաեվրոպական հավաք, որի ժամանակ կքննարկվի նաև Ագրամունտի պահվածքը»,- հայտնել է Ֆարմանյանը:
Սամվել Ֆարմանյանը նշել է նաև, որ ԵԽԽՎ Բյուրոյում Ագրամունտին դե ֆակտո իմփիչմենտի որոշմանը «կողմ» է քվեարկել ԵԽԽՎ 27 պատգավոր, 3-ը ձեռնպահ է մնացել /Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներ/:
Նշենք, որ Ագրամունտի իմփիչմենտի առիթ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ միասին Սիրիա այցը: Ապրիլի 24-ին ԵԽԽՎ-ում բոլոր խոշոր խմբերի ներկայացուցիչներն այցելության համար պահանջել են նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը՝ մեղադրելով նրան «Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բաշար Ասադին աջակցության» համար: Ագրամունտն «ընդունել էիր սխալը և զղջացել»: Այնուամենյանիվ, դա չի մեղմել եվրոպացի խորհրդարանականների դիրքորոշումը:
Ավելի վաղ Ագրամունտը մեղադրվել է ադրբեջանցի պատգամավորների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավվածության համար: Եվրոպական ԶԼՄ-ներում հայտնված նյութերի համաձայն, Ագրամունտը տարիներ շարունակ կաշառք է վերցրել ադրբեջանական ղեկավարությունից՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերի լոբբինգի համար: