Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը հանդես է գալիս՝ որպես մայրցամաքային տնտեսական ինտեգրման միջուկ և ունի այդպիսի կենտրոն դառնալու բոլոր շանսերը, «ԵԱՏՄ դերն ու տեղը բազմաբևեռ աշխարհում» խորագրով կլոր սեղանի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:
Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման հեռանկարների մասին՝ Մանվելյանը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրման հիմնական շարժառիթը ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի հնարավորությունն էր, հանրապետությունը տարողունակ և պաշտպանված շուկա մուտքի հնարավորություն է ստացել: Միաժամանակ, նրա խոսքով, Երևանը համաշխարհայինից զգալիորեն ավելի ցածր գներով էներգառեսուրսներ, ինչպես ԵԱՏՄ շուկա, այնպես էլ երկրի ներքին շուկա կողմնորոշված սեկտորներում արտոնյալ ներդրումների հնարավորություն ունի: «Այսպիսով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նախընտրելի է հանրապետության տնտեսական զարգացման ցանկացած ռազմավարություն, հատկապես զարգացման՝ արտահանման կողմնորշում ունեցող սցենարի ընտրության դեպքում: Դառնալով ԵԱՏՄ լիրավ անդամ՝ Հայաստանը կարող է արդյունավետ լուծել սոցիալ-տնտեսական կարևոր խնդիրները և ավելի անվտանգ, կայուն և հավասարակշռված աճի ուղի դուրս գալ»,- ասել է փորձագետը:
Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ փորձագետն ընդգծել է, որ կազմակերպության նպատակները ոչ այնքան ռազմական, որքան՝ ռազմաքաղաքական բնույթ են կրում: «ՀԱՊԿ զարգացումը և ամրապնդումը կապված է առավելապես կազմակերպության մեջ մտնող երկրների ռազմավարական փոխգործակցության, ինչպես նաև տարբեր կոլեկտիվ գործողություններում վերջիններիս ներգրավման օպտիմալացման հետ: Բազմաբևեռ աշխարհին կողմնորոշումը կանխորոշում է եվրասիական միությունների անդամ երկրների համար այնպիսի ընդհանուր հրամայական, ինչպես արտաքին քաղաքականությունում բռնության արգելքը. բացառություն է՝ ահաբեկչության դեմ պայքարը, ՀԱՊԿ երկրները հարձակողական բնույթի խնդիրներ չեն իրականացնում: Իսկ պաշտպանողական խնդիրներ նախատեսվում են իրականացնել ազգային Զինված ուժերի շրջանակներում»,- հայտարարել է Մանվելյանը: Նշենք, որ կլոր սեղանի կազմակերպիչներն են՝ «Ինտեգրում և զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, Սոցիալական ծրագրերի աջակցության ռուսաստանյան ազգային հիմնադրամը ր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: