Արմինֆո.«Լրագրողներ առանց Սահմանները» կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը նահանջել է հինգ կետով, 180 երկրների շարքում զբաղեցնելով 79տեղը:
Մասնավորապես, զեկույցի հեղինակները նկատել են, որ տպագիր լրատվամիջոցները Հայաստանում բազմազան են և բևեռացված, ցանցային հետաքննական լրագրությունն արձանագրվել է հաջողություններ, և հեռուստատեսությունում գրեթե բացակայում է բազմակարծությունը:
Կազմակերպությունում հիշեցրել են, որ 2015 թվականին այդ ոլորտում առաջընթաց էր արձանագրվել, քանի որ քննարկելով «ilur.am» պորտալի «Հրապարակ» թերթի դեմ հայցերը, Սահմանադրական դատարանն ընդունեց դրանց աղբյուրների գաղտնիությունը պահպանելու որոշում: Հեղինակները նշել են, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ շենքը Երևանում, ոստիկանությունն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող տասնյակ լրագրողների նկատմամբ գործադրեց բռնություն: Այս համատեքստում, փաստաթղթում նշվում է, որ լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակում են մնալ անպատիժ:
Նշենք, հարևան Թուրքիան 155-րդ տեղում է (-4), Ադրբեջան` 162 (+1), Իրան`165 (+4), իսկ Վրաստանը պահպանել է 64 տեղը: Առաջին երեք դիրքերում են`Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան: Վերջին երեք տեղերում են`Թուրքմենստանը, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան, որոնց զեկույցի հեղինակները կոչում են «դժոխային եռյակ»: Իսկ ամենավտանգավոր երկիրը լրագրողների համար մնում է Սիրիան: