Արմինֆո.Ռուսաստանում գնահատում են ուկրաինական հակամարտության հաղթահարմանն ուղղված ջանքերում ԵԱՀԿ ներդրումը, ինչպես նաև Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծմանն օգնելու վերջինիս ձգտումը: Այդ մասին ապրիլի 25-ին Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ բանակցությունների արդյունքների համաձայն հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Այս բոլոր ուղղություններով գոյություն ունեն կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար լուրջ խոչընդոտներ, սակայն առնվազն բոլոր «արտաքին խաղացողները» տրամադրված են՝ պայմաններ ստեղծելու ներգրավված կողմերի միջև փոխզիջումներ գտնելու համար: Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՀԿ ամրապնդման և Եվրաատլանտիկայում ու ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում վերջինիս դերի ամրապնդման օգտին: Համոզված ենք, որ անվտանգության և վստահության ամրապնդումը ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում, բաժանարար գծերի վերացումն անվերապահ գերակայություններ են»,- նշել է ՌԴ արտգործնախարարը: