Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ցավակցություն է հայտնել հայերին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ, որն Անկարան հրաժարվում է ճանաչել:
Թուրքիայի նախագահը 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունները վերստին պայմանավորել է Առաջին համաշխարհային պատերազմով: «20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն Առաջին համաշխարհային պատերազմի տխուր հետևանքներն էին», - հայտարարել է նա` խոստանալով «շարունակել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերը»: «Հայ ժողովուրդը բազմաթիվ արժանի զավակներ է տվել Թուրքիային», - նշել է Թուրքիայի առաջնորդը: