Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ոմանք չեն ճանաչում «ցեղասպանություն» անվանումը, կասկածի են ենթարկում զոհերի թիվը, բանավիճում են` «եղել է` չի եղել»: Ռուսաստանի Պետդուման դեռ 1995 թվականին ընդունել է «1915-1922 թթ. պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» որոշում: Նյու Յորքում ՄԱԿ շենքի հարևանությամբ գտնվում է հայկական եկեղեցի: Մտա: Հոգով այսօր հայ ժողովրդի հետ ենք` որտեղ էլ որ գտնվենք», - գրել է Զախարովան «Ֆեյսբուքի» իր էջում: