Արմինֆո.Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ թուրքական և վրացական իշխանություններին ուղղված կոչով:
Բողոքի ակցիայի ընթացքում, որն արդեն 10 տարի շարունակ կազմակերպվում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից, ելույթ են ունեցել հայ համայնքի հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Ապրիլի 23-ին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ջահերով երթ է կազմակերպել Թբիլիսիում:
Հայոց ցեղասպանության 102-ամյակի կապակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Իրանում Թուրքիայի դեսպանատան շենքի դիմաց: Ինչպես հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը, ցուցարարների պաստառների գրված էր՝ «Թուրքիան այսօր շարունակում է իր հանցավոր քաղաքականությունը Սիրիայում», «Թուրքիան հանցագործություն է կատարում, իսկ ԱՄՆ-ը՝ աջակցում», «Թուրքիայի դրոշի կարմիր գույնը հայերի արյան գույնն է»: