Արմինֆո. Օգնում է նա, ում օգնել ես, սրանում է «Ավրորա» մրցանակի խորհուրդը, իսկ դա գրավում է մարդկանց: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին հայտարարել է մրցանակի ամերիկյան համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Շարժման հիմնական նպատակն է`ներկայացնել անձանց, ովքեր, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, օգնել են ուրիշներին, ինչպես ավելի քան 100 տարի առաջ օգնել են հայերին»,-նշել է նա: Աֆեյանը նշել է, որ «Ավրորա» մրցանակի կողմակիցները գնալով ավելանում են: Նա հավաստել է, որ առաջիկա մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն այնպիսի անձինք, ովքեր մասայականություն են վայելում ԶԼՄ-ների շրջանում: «Ինչպես հայտնի է, Ջորջ Քլունին և Ամալ Քլունին սպասում են իրենց երեխաների ծնվելուն, դրա համար էլ չեն կարող ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, բայց կլինեն հայտնի քաղաքական գործիչներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-ասել է Աֆեյանը:
Իսկ բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ խոսքը գնում է ավելի լուրջ պրոբլեմների մասին, ու ցանկալի է, որպեսզի ուշադրոթյունը կենտրոնա ոչ թե զանազան նշանավոր դեմքերի, այլ պատմության հերոսների վրա: «Մեր երազանքն է, որպեսզի ԶԼՄ-ների համար աստղեր դառնան «Ավրորա» մրցանակաբաշխության նոմինանտները, որոնք փրկել են երեխաների: Այդ նրանք են հերոսները, իսկ մենք նրանց մասին գրեթե ոչինչ չգիտենք»,-հայտարարել է նա:
Նշենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին: Եզրափակիչ փուլի 5 մասնակիցները հանձնաժողովի կողմից ընտրվել են 66 երկրների 254 թեկնածուների 550 հայտերի հիման վրա: Մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցներ են դարձել Սոմալիի «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Ֆարտուն Ադաբը և Իլվադ Էլմանը, Կրթության համակարգի ներուժի զարգացման կազմակերպության նախագահ Նուր Ջամիլյա Աֆղանին, սիրիական Մադաեի դաշտային հոսպիտալի բժիշկ Մուհամեդ Դարվիշը, վիրաբույժ և գինեկոլոգ, «Պանզի» հիվանդանոցի հիմնադիր Դենիս Մուկվեգեն, Սուդանի Նուբիի լեռների Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Կատենը: Հաղթողը կստանա 100 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, սեփական մարդասիրական գործունեությունն իրականացնելու նպատակով, ինչպես նաև 1 մլն.դոլար, որը նրան կտա բարիության էստաֆետը շարունակելու և կազմակերպությանը ոգեշնչողներին աջակցելու ունիկալ հնարավորություն: