Արմինֆո.«Ավրորա» մարդասիրական մրցանակի նպատակն անտարբերության արմատախիլ անելն է: Այս մասին ապրիլի 24-ին, ներկայացնելով «Ավրորա-2017» մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցներին, հայտարարել է գործարար և բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնությունները» (IDeA) հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Նա նշել է, որ երզփակիչ փուլի 5 մասնակիցները հանձնաժողովի կողմից ընտրվել են 66 երկրների 254 թեկնածուների 550 հայտերի հիման վրա: «Այս անգամ մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցներ են դարձել Սոմալիի «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ Ֆարտուն Ադաբը և Իլվադ Էլմանը, Կրթության համակարգի ներուժի զարգացման կազմակերպության նախագահ Նուր Ջամիլյա Աֆղանին, սիրիական Մադաեի դաշտային հոսպիտալի բժիշկ Մուհամեդ Դարվիշը, վիրաբույժ և գինեկոլոգ, «Պանզի» հիվանդանոցի հիմնադիր Դենիս Մուկվեգեն, Սուդանի Նուբիի լեռների Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Կատենը»,-նշել է բարերարը:
Վարդանյանը նշել է, որ թեկնածուների 20%-ը կրկնակի նոմինացվել է, որոնց թվում է նաև Թոմ Կատենը: «Մենք չենք կարող օգնել բոլոր կարիքավորներին, չենք կարող դառնալ մարդկանց անմիջականորեն կառավորող բժիշկ կամ այլ մասնագետ, բայց մենք կարող ենք մեր լուման ներդնել, օգնելով նրանց, ով դա անում է»,-նշել է Վարդանյանը: ԱրմԻնֆո գործակալության խնդրանքով նա նաև մեկնաբանբել է, թե ինչու չի նոմինացվել Արթուր Սարգսյանը, ով հաց էր տարել «Սասնա ծռեր» խմբին և մահացել երկարատև ձերբակալության արդյունքում: Մասնավորապես, Վարդանյանը նկատել է, որ թեկնածումների թվում էին նաև բժիշկ Եկատերինա Գլինկան (դոկտեր Լիզա) և Սարգսյանը, բայց նրանք չէին կարող հավակնել մրացնակին, քանի որ, համաձայն կանոնների, մրցանակը հանձնվում է միայն ողջ թեկնածուներին:
Մրցանակի համահիմնադիրը նշել է նաև, որ այս անգամ ավելի քան 150 հոգի ցանկություն է հայտնել ֆինանսավորել մրցանակը, որոնց 30%-ը հայեր չէն: «Դա վկայում է այն մասին, որ մեր նախաձեռնոյթունը թափ է հավաքում և վերածվում մարդասիրական շարժման»,-ընդգծել է Վարդանյանը:
Նա մեկնաբանել է նաև ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, որ իր նախաձեռնություններով, իբր, պատրաստվում է մտնել քաղաքականություն: «Ես փորձում եմ օգնել իմ երկրին, հնարավորություններիս սահմաններում իրականացնելով զանազան ծրագրեր: Աշխարհը փոխվում է, և լավ գործեր կատարելու և մարդկանց օգնելու համար պետք չէ զբաղեցնել որևէ պաշտոն կամ դառնալ քաղաքական գործիչ»,-նշել է Վարդանյանը, հիշեցնելով, որ ինքն հանդիսանում է Հայաստանի քաղաքացի:
Նշենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 28-ին: Հաղթողը կստանա 100 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, սեփական մարդասիրական գործունեությունն իրականացնելու նպատակով, ինչպես նաև 1 մլն.դոլար, որը նրան կտա բարիության էստաֆետը շարունակելու և կազմակերպությանը ոգեշնչողներին աջակցելու ունիկալ հնարավորություն:
2016 թվականի ապրիլի 24-ին Բուրունդիի ՌԵՄԱ հիվանդանոցից և «Տուն Շալոմ» մանկատնից Մարգերիտ Բարանքիթսը Երևանում դարձավ «Ավրորա»-ի առաջին մրցանակակիրը: Դառնալով իր 72 հարևանների սարսափելի սպանությունը ականատեսը, որոնց նա փորձել էր փրկել կործանումից, ազգությամբ տուտսի Մարգերիտը վերջին 20 տարիները նվիրեց երեխաներին և որբերին: Քաղաքացիական պատերազմից ամայացնող երկրում նա կարիքավորներին ապահովում է ապաստանով և աջակցում: Մարգերիտը փրկել է մոտ 30 000 երեխա, որոնց տվել է ապաստան և կրթություն, իսկ իր կողմից բացված հիվանդանոցում պօգնոթյուն է ստացել ավելի քան 80 հազար հոգի: