Արմինֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը ապրիլի 24-ին ծաղիկներ են դրել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից, արարողությանը մասնակցել են դեսպանատան դիվանագետները և հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀԱԵ Տիրոջ սուրբ պայծառակերպության տաճարում կայացել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: