Արմինֆո.ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 24-ին հանդես գալ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ: Այսօր այդ մասի հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժե ակնկալել Թրամփի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերում ամենամյա ելույթի ժամանակ:
«ԱՄՆ նախագահն այսօր Վաշինգտոնի ժամանակով մտադիր է հանդես գալ հայտարարությամբ, որը մենք կզետեղենք դեսպանության կայքում: Ինչպես կարող եք պատկերացնել, ես չեմ կարող ինչ-որ բան ասել իմ նախագահի ելույթից առաջ: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար պատիվ է այսօր այստեղ գտնվել: Ես գիտեմ, թե ինչ կարևոր է օր է այսօր աշխարհի ողջ հայության համար` ներառյալ ԱՄՆ հայերին: ԱՄՆ կառավարության և ժողովրդի անունից ես այստեղ եմ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին», - նշել է Մանսուրը:
Նա ընդսմին հավելել է, որ երկար տարիներ ԱՄՆ ճանաչել է 20-րդ դարի զանգվածային դաժանությունները, որոնցից 1,5 միլիոն հայ է տուժել:-