Արմինֆո.Ստամբուլի Սբ. Գևորգ եկեղեցում պատարագ է մատուցվել «1915 թվականի ողբերգության զոհերի» հիշատակին :
Երեկոյան Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ոգեկոչման արարողություն տեղի կունենա նաև Ստամբուլի Սբ. Վարդանանց եկեղեցում:
Բացի այդ, Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հիշատակի արարողություն տեղի կունենա Սուլթանահմեթ հրապարակում: Ժամը 15:00-ին Շիշլիի հայկական գերեզմանատը հիշատակի արարողություն կանցկացվի 2011 թվականի ապրիլի 24-ին բանակում զոհված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի շիրիմի մոտ. ծակիկներ կդրվեն և պատարագ կմատուցվի: Ժամը 19:15-ին հիշատակի միջոցառումները կավարտվեն Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թունել հրապարակում: