Արմինֆո. Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության օրոք Անկարան էլ ավելի է հեռացրել սեփական պատմության հետ թուրք հասարակության առերեսման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` Մեծ եղեռնի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ Էրդողանն` ինքը, հեռացել է իր իսկ «Զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինից, ուստի զուր է Հայոց ցեղասպանության ճանաչում և սեփական պատմության հետ հաշտություն ակնկալել նրա ռեժիմից: «Սակայն, ի հեճուկս Թուրքիայի գործողությունների, աշխարհում ավելանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը: Վաղ թե ուշ այդ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, այլ ճանապարհ չկա», - եզրափակել է Շարմազանովը: