Արմինֆո.Գործարար, բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ հայերը, որպես ազգ, կարող են հաջողակ լինել և հաղթահարել առկա բոլոր դժվարությունները: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նրա կարծիքով, Սփյուռքի և Հայաստանի հայերը պետք է համախմբվեն և համատեղ գործողություններով ցույց տան անբարյացակամ հարևան երկրներին, որ Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը ոչ միայն կարող է վերածնվել, այլև կառուցել հզոր պետություն և իր ավանդը ներդնել համաշխարհային զարգացման գործում: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի աշխարհը, հիշելով 102 տարի առաջ կատարվածը, գիտակցի, թե որքան շատ բան է իրեն տվել հայ ժողովուրդը: Մենք կարող ենք դառնալ վերածնունդի օրինակ», - ընդգծել է նա:
Վարդանյանը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, պատճառաբանելով, որ ինքն այդ ոլորտի փորձագետ չէ: Երկրի իշխանության կողմից անցկացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և դրանց իր վերաբերմունքի առնչությամբ բարերարը հայտարարել է, որ լավատես է: «Դա երկար գործընթաց է: Քննադատելը հեշտ է, սակայն անհրաժեշտ է աշխատել և բարեփոխել, ներմուծել սեփական ավանդը», - եզրափակել է նա: