Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու երկրի ղեկավարության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
Նախագահին ուղեկցել են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, օրենսդիր, գործադիրւ և դատական իշխանության ներկայացուցիչներ: Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցել անմեղ զոհերի հիշատակին: