Արմինֆո.Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի 50-ամյակին նվիրված ցուցահանդես: Ապրիլի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա ասելով, այս տարի նշվում է Ծիծեռնակաբերդի աՄեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի հիմնադրման 50-ամյակը, և որոշվել է ապրլի 24-ին բացել հուշահամալիրի կառուցման ժամանակագրությանը նվիրված ցուցադրություն` սկսած նախագծի ընտրությունից, հիմնարկեքից մինչև 1967 թվականին տեղի ունեցած բացումը: Այդ համատեքստում նա հավելել է, որ դա նաև անցած 50-ամյա ճանապարհի արդյունքներն ամփոփելու լավ հնարավորություն է:
Նրա ասելով, ապրիլի 24-ին այցելուների համար բաց կլինի նաև «Ցեղասպանությունից մինչև անկախության վերականգնում» ցուցադությունը, որը բացվել էր անցյալ տարվա սեպտեմբերին և նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: «Մենք որոշեցինք ապրիլի 24-ին ներկայացնել այդ ժամանակավոր ցուցադրությունը, քանի որ շատերը, ովքեր կցանկանային այն դիտել անցյալ տարվա սեպտեմբերին, այս կամ այն պատճառով չեն կարողացել դա անել: Իսկ այս տարվա մայիսին շատ ցուցանմուշներ արդեն պետք է վերադարիձվեն տերերին: Դա կլինի այդ բավականին հետաքրքիր ցուցադրությունը դիտելու ևս մեկ հնարավորություն», - ասել է Դեմոյանը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ արդեն երկու տարի է անցել վերականգնումից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացումից ի վեր, և կարելի է վստահությամբ ասել, որ, փաստորեն, ամեն օր այն այցելում են Թուրքիայից ժամանող զբոսաշրջիկներ:
Խոսելով, ընդհանուր առմամբ, թանգարան-ինստիտուտի գործունեությա մասին` Դեմոյանը նշել է, որ անցած տարին եղել է բավականին հաջող: «Անցյալ տարվա հունիսին Գերմանիան ոչ միայն պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, այլև ընդունեց իր մեղքն այդ ողբերգության համար: Եվս մեկ կարևոր իրադարձություն էր Ռիգայում Հայոց ցեղասպանությանը նվիրված երկրորդ մշտական ցուցահանդեսի բացումը: Նախորդ տարվա մայիսից մինչև դեկտեմբեր այդ ցուցահանդես այցելել է 15 հազար մարդ: Կարծում եմ, դա բավականին պատկառելի թիվ է», - ասել է Դեմոյանը: