Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 15:30
Նանա Մարտիրոսյան

«Առինջ մոլ», «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները հայտարարում են հարկային ծառայության տեռորի մասին և պահանջում հանդիպում վարչապետի հետ

«Առինջ մոլ», «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները հայտարարում են հարկային ծառայության տեռորի մասին և պահանջում հանդիպում վարչապետի հետ

Արմինֆո.«Առինջ մոլ», «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

 

Նրանք, մասնավորապես, հավաստիացնում են, որ հարկային ծառայության աշխատակիցներն սպառնում են իրենց և տեռորի ենթարկում: Կառավարությունից առաջարկել են պատվիրակություն կազմել և վարչապետի՝ հարկային խնդիրները համակարգող օգնականին ներկայացնել խնդիրը, սակայն ցուցարարները չեն ընդունել այն:  Ակցիայի մասնակիցները շարունակում են հանդիպում պահանջել վարչապետի հետ, որին պետք է ներկա գտնվեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1386

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի