Արմինֆո.Բուենոս Այրեսի քաղաքապետարանն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Այդ մասին որոշում է կայացվել ապրիլի 20-ին քաղաքապետարանի նիստում: Օրը կանցնի «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո, հաղորդում է Prensa Armenia-ն:
Բանաձևը, որի համահեղինակներն են Ժոզե Կամպանիոլին և Կարլոս Թամադան, ապրիլի 24-ին հայ համայնքի կողմից կազմակերպվելիք ակցիայից հետո կներկայացվի Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ: