Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 13:41

Ալինա Հովհաննիսյան

Ռոստելեկոմի անձնակազմը սօար Հայաստանի հետ համատեղ մաքրման եվ բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին խարբերդի մանկատան այգում

Ռոստելեկոմի անձնակազմը սօար Հայաստանի հետ համատեղ մաքրման եվ բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին խարբերդի մանկատան այգում

Արմինֆո. Ապրիլի 20-ին «Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության՝ «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեցին բարեկարգման աշխատանքներ։ Աշխտանքներին մասնակցում էին Ռոստելեկոմի, ՍՕԱՐ Հայաստանի և մանկատան աշխատակիցները։

Մասնավորապես, աշխատակիցների ջանքերով մաքրվեցին և ներկվեցին տարածքի փայտյա և երկաթյա ծածկույթները, տրամադրված նյութերով հետագայում նաև կմշակվեն ու կերեսապատվեն տարածքի լողավազաններն ու այլ տարածքներ։

Տարածքը ծառայում է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների համար որպես զբոսանքի, վարժանքների ու հանգստի վայր, ուր տարվա տաք եղանակին շատ ժամանակ են անցկացնում։ Համատեղ իրականացված աշխատանքը նպատակ ուներ բակն ու այգին նրանց համար դարձնելու առավել գրավիչ ու հաճելի, իսկ լողավազանների բարեկարգումը՝ առավել օգտակար։

 

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950թ․-ից։ Ներկայումս մանկատանը ապրում են 6-18 տարեկան 222 ֆիզիկական և մտավոր հատուկ կարիքներ ունեցող երեխաներ։

Մանկատունը իրականացնում է երեխաների երեխաների շուրջօրյա խնամքը, մատուցում է կրթադաստիարակչական, սոցիալ-առողջապահական և վերականգնողական ծառայություններ, կազմակերպում է սննդի, երեխաների ամառային, ձմեռային հանգիստը, ինչպես նաև ապահովում է 18 տարին լրացած սաների մասնագիտացված այլ հաստատություններ տեղափոխումը։

Մանկատանը երեխաների համար իրականացվում են հատուկ վերականգնողական ծառայություններ, ինչպիսիք են ֆիզիոթերապիան, էրգոթերապիան, լոգոպեդական ծառայությունը,  հիպոթերապիան։

Երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը իրականացվում են հատուկ մշակված ծրագրերով, որոնց արդյունավետ իրականացման նպատակով կազմակերպված է նաև մասնագիտական ուսուցում (փայտամշակում, կավագործություն, ձեռագործություն, մաքրամե)։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4972

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի