Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր կառավարության ձևավորումից հետո կմնա իր պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 21-ի մամուլի ասուլիսում` մեկնաբանելով ԱԺ խոսնակի պաշտոնին իր նշանակման հնարավորությունը:
«Հուսով եմ, որ ՀՀԿ-ն, որի անդամ եմ, հնարավորություն կտա շարունակելու աշխատանքս պաշտպանության նախարարի պաշտոնում, քանի որ, իմ կարծիքով, ես կարող եմ օգուտ տալ իմ աշխատանքով», - նշել է նա: Ընդ որում, Սարգսյանը հայտարարիել է, որ սցենարի նման զարգացման դեպքում ինքը կլինի Հայաստանի ամենաերջանիկ քաղաքացին:
Նախարարը նաև հաղորդել է, որ ՀՀԿ պատգամավորներ Արտակ Զաքարյանի և Արտակ Դավթյանի պաշտպանության փոխնախարարների պաշտոններում նշանակման հարցը, գործնականում, լուծված է: Վիգեն Սարգսյանը նշել է, որ ինչպես Զաքարյանը, այնպես էլ Դավթյանը գործուն կերպով ներգրավված են ՊՆ աշխատանքներում, իսկ նրանց նշանակումը հետաձգվում է, քանի որ նրանք դեռ պատգամավոր են:
Հավելենք, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի, և տասնօրյա ժամկետում խորհրդարանականները կընտրեն վարչապետ, որն արդեն քսանօրյա ժամկետում պետք է ներկայացնի կառավարության կազմը: