Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 21 Ապրիլի 2017 11:59
Տաթևիկ Շահունյան

Ադրբեջանական ԶՈՒ կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ

Արմինֆո.Երեկ, ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Գնադկոծությունից վնասվել է միայն  օդի բարձիկը:

Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել: Համայնքի ղեկավարի հավաստամամբ,  Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5547

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի