Արմինֆո.Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի վերանայման հայցը` կալանքը չմեկնելու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Հիշեցնենք, որ Բաբայանը կալանավորվել է Վրաստանից Հայաստան ապօրինաբար «Իգլա» ԶՀՀ ներկրելու փորձի մեղադրանքով: Ինքը` Բաբայանը, ով վերջին ժամանակներս գործուն կերպով ներգրավվել էր Հայաստանի քաղաքական կյանքում` որպես ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործունեության համակարգող, իր կալանքը քաղաքական չի համարում: Ավելի վաղ Սամվել Բաբայանը դատապարտվել էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: