Արմինֆո.The Guardian-ը բացահայտում է ԵԽԽՎ-ում Բաքվի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի նոր մանրամասներ:
Ինչպես գրում է The Guardian-ը, Եվրոպայի ամենահին իրավապաշտպան կառույցից պահանջում են մասշտաբային հետաքննություն անցկացնել՝ կապված ձայների կեղծման թարմ մեղադրանքների հետ, որոնք ռիսկի տակ են դնում վերջինիս հեղինակությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բարձր փորձառություն ունեցող 2 անձ The Guardian-ին ասել են, որ իրենք գտնում են, որ Ադրբեջանը ձայների դիմաց կաշառք է առաջարկել իրենց անդամներին: Հիշյալ մարմինը բաղկացած է ազգային խորհրդարանների 324 պատվիրակից և Ստրասբուրգում տարին 4 անգամ անցկացնում է նստաշրջաններ։
Ադրբեջանցի նախկին դիվանագետ, այժմ արդեն այլախոհ Արիֆ Մամադովը հայտարարել է, որ Եվրախորհրդում նավթով հարուստ այդ երկրի պատվիրակության անդամները 30 մլն եվրո ունեին՝ կազմակերպության ինստիտուտներում, այդ թվում ԵԽԽՎ-ում լոբինգի համար։ Ըստ որում, նա ավելացրել է, որ ադրբեջանական պատվիրակությունում «բոլորը» լսել են այդ թվի մասին: Ասվել էր, որ այդ գումարները պատվիրակության անդամներին և ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին կաշառելու համար են»,- Մամադովի խոսքերը մեջ է բերում թերթը:
ԵԽԽՎ-ում շվեդ պատվիրակ ու արդարադատության նախկին նախարար Թոբիաս Բիլսթրոմն ասել է, որ ԵԽԽՎ շատ վստահելի անդամներ իրեն ասել են, որ իրենց կաշառք են առաջարկել՝ նշված կերպով քվեարկելու համար:
Նա այն 64 անդամներից է, ով ստորագրել է անկախ հետաքննություն անցկացնելու կոչով բանաձևի ներքո:
Միաժամանակ թերթը գրում է, որ շատ քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է վեհաժողովը՝ իր նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար կառավարմանն առերևույթ լեգետիմություն հաղորդելու համար, ով ղեկավարում է երկիրը 2003 թվականից:
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մամուլի քարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Սավիցկու զեկույցի վերանայված տարբերակը նախապատրաստվում է ԵԽԽՎ 5 քաղաքական խմբերի կողմից, իսկ ներկայիս տարբերակով զեկույցը «կիրառելի չէ»։