Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 17:43
Ալինա Հովհաննիսյան

Բանկային մասնագետները և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են, «Ում մեաքն է ավելի մեծ» e-commerce դանդաղ զարգացման հարցում

Բանկային մասնագետները և հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են, «Ում մեաքն է ավելի մեծ» e-commerce դանդաղ զարգացման հարցում

Արմինֆո.Ապրիլի 19-ին Ամերիաբանկի նախաձեռնությամբ կազմակերպված պանելային քննարկումների ընթացքում սպասարկման, հեռահաղորդակցության ոլորտների և բանկային հատվածի մասնագետներն անդրադարձել են Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման հարցերին:

 

Ամփոփելով շարադրված տեսակետները, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանն առաջին հերթին նշել է կապի որակի և հասանելիության հետ կապված արգելքները, այնուհետև անդրադարձել ենթակառուցվածքներին և բանկային համակարգին, նշելով բանկային քարտերի և ծառայությունների տարածման անբարարությունը: Նա նաև հայտարարել է, որ բանկի առջև ծառացած խնդիրներից բացի կան նաև բնակչության կենսամակարդակի հետ կապված պրոբլեմներ: Նա նշել է Վրաստանի օրինակը: «Հետազոտելով Վրաստանի շուկան, մենք պարզեցինք, որ այնտեղ իրավիճակն ավելի բարենպաստ է: Բանը նրանում է, որ Վրաստանի միջին խավի թվաքանակը գերազանցում է Հայաստանի նույն ցուցանիշը, հետևաբար, այնտեղ ավելի շատ են բանկային ծառայություններից օգտվողները, քան մեզ մոտ»,-ասել է նա:

 

«ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Կխնդրեի կապի որակը չնշել որպես առաջնահերթ գործոն, քանի որ դա այդպես չէ»: Նա բերել է կապի որակի օրինակը Ռուսաստանում և Բելառուսում, որտեղ այն զրջում է Հայաստանի կապի որակին: Ըստ Հ.Կարապետյանի, հիմնական պրոբլեմը բանկային քարտերի ներգրավվածությունն է: «Հայաստանում մեկ մարդուն միջին հաշվով բաժին է ընկնում մեկ քարտ, Ռուսաստանում այն քազմում է 4 քարտ»,-ընդգծել է նա: Նա նաև նշել է սովորական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որը թույլ կտա առցանց-առևտևրին ներգրավել առավելագույն թվով կայքեր: Բացի այդ, ըստ փորձագետի, Ռեգուլյատորը պետք է բնակչությանը վճարային ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպություններին օրենսդրական մակարդակով պարտադրի վճարներն ընդունել միայն բանկային քարտերով, ինչը Ռուսաստանում և Վրաստանում վաղուց կատարվում է: «Եկեք ճիշտ ճանապարհով զարգացնենք e-commerce-ը Հայաստանում»,-եզրափակել է նա:

 

Իսկ «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանն էլ իր կողմից է հավելել, որ e-commerce-ը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ լուրջ քայլերը առաջին հերթին պետք է կատարեն բանկերը: Նա նշել է, որ պետք է բնակչությանը խթանել օգտվել բանկային քարտերից, մասնավորապես, զանազան ակցիաների, զեղչերի, քեշբեքների անցկացման միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ է ընձեռել առցանց ռեժիմով բանկային հաշիվներ բացելու հնարավորություն:

 

Իսկ Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանն ընդգծել է, որ շարժական և ինտերնետ բանկինգի ուղղությամբ Բանկն անում է լուրջ քայլեր, իսկ նոր լուծումներն արդեն գտնվում են ավարտական փուլում և շուտով կներկայացվեն հանրությանը:

 

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են` «Յուքոմ» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն  Հայկ Կարապետյանը, «Մենյու Գրուպ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը, «ՋիՋի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Թովմասյանը, «Հելիքս Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրենԱրամ Մխիթարյանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2902

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի