Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 17:33
Դմիտրի Խաչատուրով

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի  առթիվ հարուցվել է քրեական գործ

Արմինֆո. ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝  բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկե ՊՈԱ կազմակերպության  «Հաղարծինե տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

 

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային Պարկե ՊՈԱ կազմակերպության կողմից սպասարկվող տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկի հատված ծառերըե հրապարակման հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝

18.906.474 ՀՀ դրամ վնաս:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին:

 

«Հարկ ենք համարում ընդգծել, որ ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ իրավապահ մարմինները համագործակցել են հոդվածը հրապարակող լրատվամիջոցի և տվյալ լրատվամիջոցին ծառահատումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրած քաղաքացու հետ: Արդյունավետ համագործակցության արդյունքում  իրավապահները բացահայտել են ավելի խոշոր խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը բարձր է գնահատում ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ՝ քաղաքացիների ակտիվ համագործակցությունը ՀՀ դատախազության հետ՝ ապօրինությունների բացահայտման ու կանխարգելման նպատակով օբյեկտիվ ու ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հարցում»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6148

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի