Արմինֆո.Հայաստանի կառավարությունը ապրիլի 20-ին կայացած նիստում որոշում է կայացրել մայիսի 8-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին` մայիսյան տոների կապակցությամբ: Մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր կլինի մայիսի 20-ի շաբաթ օրը:
Ինչպես հայտարարել էասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքային օրվա տեղափոխումը պայմանավորված է մայիսի 9-ին նշվող Հաղթանակի և խաղաղության տոնով: «Նախատեսվում էր, որ աշխատանքային կլինի մայիսի 13-ի շաբաթ օրը, սակայն, հաշվի առնելով, որ մայիսի 14-ին անցկացվելու են Երևանի ավագանու խորհրդի ընտրություններ, որոշվել է աշխատանքային օր հայտարարել մայիսի 20-ը», - ասել է Դավիթ Հարությունյանը: