Արմինֆո.2016 թվականին Հայաստանում գրանսվել է 16294 ամուսնություններ և 3648 ամուսնալուծություն: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ըստ նրա, 90-ականներին Հայաստանում տարեկան արձանագրվել է ավելի քան 28000 ամուսնություն: 2001 -ին այս ցուցանիշը հասավ 11000-ի, սակայն արդեն 2011-ին արձանագրվեց 19706 ամուսնություն: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վերջին 3-4 տարիների ընթացքում տեղի է ունեցել որոշակի անկում:
Կույումջյանը նաև ընդգծել է, որ նվազել է նաև ամուսնալուծությունների ցուցանիշը: Նրա խոսքով, 1990-1991 թվականներին Հայաստանում գրանցվել էր 3800 ամուսնալուծություն, 2001-ին այս ցուցանիշն ընկավ մինչև 1300, բայց 2014-ին կազմեց 4496, իսկ 2015-ին` ընկավ մինչև 3,670: «Հայաստանում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ այն կազմում է 2.4 հազար, ինչը երկու անգամ բարձր է միջին հանրապետական ցուցանիշից: Հայաստանի մյուս մարզերում ամուսնալուծության ցուցանշը ցածր է միջին հանրապետականից և կազմում է 1.2» - ասել է նա:
Խոսելով ամուսնացողների տարիքային խմբերի մասին, Կույումջյանը նշել է, որ վերջին 20 տարիներին տղամարդկանց շրջանում ամուսնության տարիքն ավելացել է`25-ից մինչև 29 տարեկան, իսկ կանանց շրջանում`22-ից 26 տարեկան: