Արմինֆո. Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կազմակերպած «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Մալբեկ» գինու համաշխարհային օրվան նիրված միջացառումները կանցկացվեն Երևանում՝ ապրիլի 17-23-ը:
«Սա Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Կոնվերս Բանկի համագործակցությամբ կազմակերպված հերթական միջոցառումն է: Դրա շրջանակներում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում միջոցառման գործընկեր ռեստորաններում ու գինետներում վայելել արգենտինական հայտնի «Մալբեկ» գինին և օգտվել 15 տոկոս գումարի հետվերադարձի հնարավորությունից»,-ասված է բանկի հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ հաճախորդները ևս 15% զեղչ կստանան ռեստորաններից և գինետներից:
Աղբյուրի համաձայն, «Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակներում, ի թիվս այլ գինիների, ներկայացվելու են նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Bodega del Fin del Mundo» գործարանի Fin del Mundo Single Vineyard, Postales and Reserva del Fin del Mundo գինիները:
««Bodega del Fin del Mundo» գործարանը գտնվում է խաղողի աճեցման համար լավագույն պայմաններն ունեցող արգենտինական Պաթագոնիայում, ինչի շնորհիվ էլ գինին աչքի է ընկնում իր բույրերի և համային հարուստ փունջով: «Bodega del Fin del Mundo» -ի գինիները Հայաստանում վաճառվում են արդեն մի քանի տարի և Արգենտինական գինու շաբաթը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ վայելելու դրանք»,- նշեց Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների խմբի «Կարաս Վայն» գործարանի Մարքեթինգի և հաղորդակցման պատասխանատու Բեատրիս Արսլանյանը:
Նշենք, որ «Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակներում մարդկանց հնարավորություն կընձեռվի վայելել արգենտինական գինիներ ու ազգային ուտեստներ, կազմակերպվի տանգոյի երեկո, ինչպես նաև գինու ոլորտի մասնագետների համար սեմինար:
Նշենք, որ «Կոնվերս Բանկըե Հայաստանում գործում է 1996 թվականի սպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ից որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Advanced Global Investments LLC-ն` 80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.ե ընկերությունը` 14.06% և Էջմիածնի Մայր տաճարը` 5%: