Արմինֆո. Ֆրանսիան կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը, «Nouvelles d'Armenie»-ին հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը:
«Ես կշարունակեմ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, չէ որ խոսքը 20-րդ դարում մարդկության դեմ առաջին մեծ հանցագործության մասին է։
Սակայն, հայերը, վերաբնակվելով Ֆրանսիայում, լուրջ ներդրում են ունեցել մեր պետության պատմության մեջ: Նրանք շատ բան են տվել Ֆրանսիային պատերազմի ժամանակ և օգնել մեզ վերականգնել երկիրը»,- ասել է Լե Պենը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապրիլի 24-ը պաշտոնապես կճանաչվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր և կներառվի երկրի պաշտոնական օրացույցում՝ նա նշել է, որ կարևոր է պահել հայերի ողբերգության հիշատակը, բայց դա չի վերաբերում պաշտոնական օրացույցին: