Արմինֆո. Զարուհի Փոստանջյանի և նրա նորաստեղծ «Երկիր ծիրանիե կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր «Ռուցոգ ինվեստե շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է։ Այդ մասին գրում է «Փաստ» թերթը:
Թերթի համաձայն՝ նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազանե, «Նիկոլսկայա պլազանե, «Երոպկինսկի-16ե-ը եւ այլ առեւտրային օբյեկտներ: Ըստ «Forbesե-ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազաե առեւտրի կենտրոնը գնահատվում է մինչեւ 250 միլիոն դոլար:
Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Փոստանջյանի կուսակցության համար հովանավոր է գտել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովահաննիսյանը, ով ի դեմս «Երկիր ծիրանիի»՝ տեսնում է իր վերջին հանգրվանը: Նույն լուրերի համաձայն՝ Փոստանջյանի հովանավորը ոչ թե ռուսաստանաբնակ հայազգի գործարար է, այլ՝ ամերիկացի, սական նրա անունը դեռ հայտնի չէ: