Արմինֆո. Սահմանարդական հանրաքվեի արդյունքներն Էրդողանին թույլ կտան Թուրքիայի հետ դե-յուրե անել այն, ինչ անում էր դե-ֆակտո, համոզված է Մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 51%-ից ավելին: Երկրի ամենազարգացած քաղաքների` Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Միջերկրական ծովի առափնյա վիլայեթների բնակչությունը դեմ է արտահայտվել սահմանդրական փոփոխություններին, որոնք ենթադրում են նաև երկրի անցում կառավարման նախագահական ձևի: Էրդողանն իր ավանդական ընտրազանգվածի շնորհիվ հաղթել է երկրի մնացած վիլայեթներում: Ընդունված փոփոխությունների համաձայն, Թուրքիայի նախագահը մինչև 2029 թիվը կարող է մնալ իշխանության ղեկին:
«Մինչև հանրաքվեն էլ Էրդողանը ոչնչից չէր քաշվում, վերացնելով բանակի ղեկավարությանը, զտումներ անցկացնելով իր քաղաքական հակառակորդների շրջանում, կոշտ ուժի մեթոդներով չեզոքացնելով ընդիմությանն ու ԶԼՄ-ները: Այդ իմաստով, դառնալով սուպերնախագահ, Էրդողանը երկրի ներսում կանի այն, ինչ նախկինում էլ անում էր: Հանրաքվեի արդյունքներն էական ազդեցություն չեն ունենա նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա», - համոզված է վերլուծաբանը:
Սատանովսկին հանրաքվեի արդյունքները համարում է Թուրքիայում Էրդողանի ոչ թե պաշտոնական, այլ իրական ընդդիմախոսների բացակայության վկայություն: Չէ որ վերջինը ձայների ընդամենը 51% է հավաքել հզոր քարոզարշավից, ճնշումներից, բանակին հասցված հարվածներից հետո, որոնցով մյուս քաղաքական գործիչները ընտրություններում հաղթում են 70-80%-ով: