Արմինֆո. Մինսկում ընթանում է ՀԱՊԿ զինվորական կոմիտեի նիստ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ղրղըզստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Զինվորական կոմիտեի տասներորդ հոբելյանական նիստն անցկացվում է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի նախագահությամբ: