Արմինֆո. Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև միջանցքի կառուցման պարտադիր պայման է: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` ամփոփելով Վրաստան իր այցի արդյունքները:
«Մենք տարածաշրջանի երկրներին առաջարկում ենք հաղորդակցության միջանցք կառուցել Պարսից ծոցի և Սև ծովի միջև: Նման միջանցքը մեծ հնարավորությունների սկիզբ կդնի տարածաշրջանային համագործակցության ամրապնդան համար: Իհարկե, նման հաղորդակցության նախագծի առկայության պայմաներում բավականին ցածր կլինի փոխադրումների արժեքը», - հայտարարել է դիվանագետը: Այդ համատեքստում Իրանի արտգործնախարարը լրագրղմերին հաղորդել է առաջիկա օրերին Վրաստանի վարչապետ Գեոգի Կվիրիկաշվիլիի Թեհրան նախատեսվող այցի մասին` առաջիկա այցը որակելով պատմական :