Արմինֆո. Տարածաշրջանում ուժերի հաշվեկշռին, առաջին հերթին, սպառնում են Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները և այն, թե ինչպիսի ռազմաշունչ քաղաքականություն է նա վարում, կարծում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Նրա համոզմամբ, միայն հավատարիմ մնալով խաղաղության պահպանման և քաղաքական երկխոսության ձտման գծով ստանձնած պարտավորություններին, կարելի է պահպանել կայունությունը տարածաշրջանում: «Ռազմատենչ գաղափարախոսությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ուստի մեր ստացած զենքը` Իսկանդեր ՕՄՀՀ, ծառայում է բացառապես մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Եվ վերջերս Հայաստանի նախագահն աներկմիտ և բացահայտ հայտարարեց, որ, եթե մեր սահմանների և մեր քաղաքացիների անվտանգությանը վտանգ սպառնա, ապա զենքը կկիրառվի», - ասել է Տողանյանը «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:
Պատասխանելով «Իսկանդերների» հետագա մատակարարումների հնարավորությանն առնչվող հարցին` Տողանյանը նշել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվում է արդեն 25 տարի: Նրա ասելով, «Իսկանդերներն» արդեն Հայաստանի տարածքում եմ, իսկ նոր մատակարարումների մասին դեռ խոսք չկա:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ զենքի կիրառման վերաբերյալ որոշում է կայացնելու հայկական կողմը, թե որոշումը կայացվելու է Ռուսաստանի հետ համատեղ, դիվանագետը համոզմունք է հայտնել, որ հարկավոր ելնել, պարզապես, այն հանգամանքից, որ այդ զենքը գտնվում է Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում, հետաբար, կառավարումն իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, և, վտանգ ծագելու դեպքում երկրի նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, իրավունք ունի գործարկել համապատասխան սպառազինություն: «Չնայած այն հանգամանքին, որ մենք Ռուսաստանի հետ զտեղծել ենք միավորված զորախմբավորում, ունենք ՀՕՊ միավորված համակարգ, և տեղի է ունենում բազմաթիվ հարցերի համակարգում, եթե խոսքը վերաբերում է մեր բանակի սպառազինությունում գտնվող զենքի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելուն, ապա այն կկայացնի հայկական կողմը», - հայտարարել է Տողանյանը: