Արմինֆո. Լոս Անջելեսի TCL Chinese Theatre կինոթատրոնում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանել է ռեժիսոր Թերի Ջորջը: Նա ժամանակին «Օսկարի» էր արժանացել «Հոթել Ռուանդա» ֆիլմի համար, որը պատմում է թութսիների ցեղասպանության մասին:
Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող անձին` Քարդաշյան քույրերը, Սիլվեսթեր Սթալոնեն, Շերը, Օրլանդո Բլումը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ լե Բոնը, Սերժ Թանկյանը, Հոլիվուդի նոր աստղ Անժելա Սարաֆյանը:
Բազմաթիվ հնամաշխարհային աստղեր հանդես են եկել պարտադիր ֆիլմը դիտելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչով, նրանց թվում են Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթեր Սթալոնեն, Բարբարա Սթրեզանթը, Անդրե Աղասին, Ռայան Հոսլինգը: Մասնավորապես, Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրել է. «Բոլորին խնդրում եմ դիտել «Խոստումը» ֆիլմը, թող բոլորն իմանան հայ ժողովրդի պատմության մասին»:
Հիշեցնենք, որ «Խոստումը» նկարահանվել է 2015 թվականին մահկանացուն կնքած ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի միջոցներով: Ապրիլի 21-ից ֆիլմը կցուցադրվի մեծ էկրաններին: