Արմինֆո.Արևելյան գործընկերության ապագան կախված է մեծ հակամարտություններից տառապող տարածաշրջաններում անվտանգության, խաղաղության և կայունույան վերականգնումից: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վիշեգրադյան խմբի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների նիստում:
«Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ այժմյան ակտիվ դերը կարևոր է տարածաշրջանի կայունության և զարգացման տեսանկյունից: Ադրբեջանը շահագրգռված է բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմամբ` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Դա արտացոլված է ԵՄ 2016 թվականի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գլոբալ ռազմավարությունում: Բացի այդ, եթե տասնամյակներ շարունակվող բանակցությունները ոչ մի արդյուքն չտան, Ադրբեջանը լիովին իրավունք ունի հնարավոր բոլոր միջոցներով վերականգնել խախտված տարածքային ամբողջականությունը: Բազմիսց նշվել է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է հնարավոր բոլոր երաշխիքները տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի համայնքների համատեղ բնակության համար: Ձգտելով խանգարել հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի փորձերին` Հայաստանն «օկուպացված տարածքների» ժողովրդագրական յուրահատկությունը փոխելու համար վարում է նպատակաուղղված քաղաք կանություն` այնտեղ կազմակերպելով ապօրինի ընտրություններ և հանրաքվներ: Լեռնային Ղարաբաղում անցկացված վերջին ապօրինի հանրաքվեն Ադրբեջանի սահմանադրության դեմ ուղղված ևս մեկ սադրիչ քայլ էր: Այդ ապօրինի գործունեությունը մերժվեց միջազգային հանրության կողմից», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները և 2017 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած սադրանքն ապացուցում են «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակի փխրունությունը: