Արմինֆո. Շվեյցարիան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Այդ մասին «Թրենդին» հայտարարել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Ֆիլիպ Շտալդերը:
Նրա ասելով, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ավելի արդյունավետ հաշտության բանակցություններ վարեն: «Ամեն մի հակամարտություն բացասական ազդեցություն է գործում հարևան երկրների, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանի վրա», - ասել է նա: